Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վենետիկ-Երևան երթուղով, ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Թռիչքները կմեկնարկեն հունվարի 12-ից՝ շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերին, նշում է ավիափոխադրողը։
Սեպտեմբերի 26-ից Wizz Air-ն սկսել է իրականացնել Հռոմ-Երևան-Հռոմ չվերթեր։
Wizz Air-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Բուդապեշտում: Այն հիմնադրվել է 2003 թվականի սեպտեմբերին։ Ավիաընկերությունն իր հաշվեկշռում ունի 123 ինքնաթիռ։