Երկու օր առաջ Դուբայում տեղի է ունեցել ձեռներեց, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը, գրում է «Հրապարակ»-ը։
Նշվում է, որ հարսանիքը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով արարողությունը հետաձգվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ տոնակատարության կազմակերպիչներն ու հյուրերը Հայաստանից հատուկ չարտերային չվերթով մեկնել են ԱՄԷ։ Նշվում է, որ հարսնացուն Ռուսաստանում բնակվող հարուստ ընտանիքից է։
Հարսանիքին, ըստ հրապարակման, ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը։
Նշվում է նաև, որ հյուրերին նախապես զգուշացրել են բամբասանքներից խուսափելու համար տոնակատարությունից լուսանկարներ ու տեսանյութեր չհրապարակել, ինչի պատճառով էլ հարսանիքն անցկացվել է հնարավորինս գաղտնի։