Տարեսկզբից և հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստան են մուտք գործել ավելի քան 786 հազար ռուսաստանցիներ, Ռուսաստան է վերադարձել 744 հազար մարդ: Այս մասին РБК – ին հայտնել են Հայաստանի միգրացիոն ծառայությունից։
Այսպիսով, Հայաստանում մնացել է ավելի քան 30 հազար ռուս, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա ընթացքում, երբ Հայաստանում մնացել է ավելի քան 16 հազար ռուս:
Ծառայությունում նաև հայտնել են, որ Ռուսաստանի 4230 քաղաքացի և նրանց ընտանիքների 1332 անդամ այս տարի արդեն դիմել են Հայաստանում կացության թույլտվություն ստանալու համար:
«Այն ձեռք բերելը բավականին պարզ է. հիմքը կարող է լինել ինչպես աշխատանքը, այնպես էլ ուսումը, բիզնես վարելը (ներդրումներ հայկական տնտեսության մեջ), ինչպես նաև ընտանիքի վերամիավորումը կամ հայկական ծագումը։ Կացության վկայագրի դեպքում կարելի է մնալ երկրում շարունակաբար ավելի քան վեց ամիս. առանց դրա ռուսները կարող են անարգել գտնվել հանրապետությունում մինչև 180 օր», – գրում է գործակալությունը։