Նոյեմբերի 8-10-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդերլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
Նշվում է, որ այցի շրջանակներում Արմեն Գրիգորյանն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: