Արմավիրի և Քերմանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է Արմավիրի քաղաքապետարանը։
Հուշագիրն ստորագրվել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, գործընկերոջ` Քերմանի քաղաքապետ Սաիդ Շարբաֆ Թաբրիզի հետ հանդիպման ժամանակ։
Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ այս համագործակցությունը նոր հնարավորություններ է բացելու երկու քաղաքների համար` է՛լ ավելի ամրացնելով հայ-իրանական եղբայրական հարաբերությունները:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...