ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի ընտանիքին:
«Մեծ պատիվ էր ինձ համար Արարատի մարզի Մխչյան համայնքում գտնվող Անդրեասյանների օջախում հյուրընկալվելը: Այս ընտանիքում է ձեւավորվել հայ տղամարդու՝ եզակի հանդիպող այն տեսակը, որով մի քանի միլիոնն այդքա՜ն հպարտանում է՝ նրբորեն, բայց միեւնույն ժամանակ չհիմնավորված «առատաձեռնությամբ» սեփական անձն էլ տեսակի բաժնետեր դարձնելով»,-գրել է Աննա Հակոբյանը:
Տարոնը Անդրեասյանը հայտնի տեսանյութի տղան է, որտեղ նա միայնակ կանգնած է ադրբեջանցիների առաջ, որոնք Տարոնին հորդորում էին գերի հանձնվել, խոստանում չվնասել: Սակայն Տարոնը հերոսաբար պարզել է ինքնաձիգը, կրակել մինչև վերջին շունչը:
Հիշեցնենք, որ տարածված տեսանյութի կապակցությամբ Սիրանույշ Սահակյանը հայտնել էր, որ 95 տոկոս հավանականությամբ պատկերված երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։