Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մասնավորապես, 2022 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: Մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 184 դեպք՝ 380 տուժածով, որից 57-ը Երևանում՝ 96 տուժածով, 127-ը մարզերում՝ 284 տուժածով:
Ըստ կենտրոնի տվյալների, դեպքերի 63.4%-ը տոկոսն արձանագրվել է կանանց շրջանում, իսկ 36.6%-ը՝ տղամարդկանց: Թունավորման դեպքերի 40%-ը գրանցվել է մինչև 18 տարեկան բնակչության շրջանում, իսկ 60%-ը՝ 18-ից բարձր բնակչության շրջանում: