Մինչև 2024թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Համապատասխան որոշում ընդունվեց այսօր՝ նոյեմբերի 17-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։
Ըստ նախագծի՝ մինչև այդ ժամանակ ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրեր կստեղծվեն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով կփոխարինվեն:
Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս օրենսդրության համաձայն` հին նմուշի անձնագրերը պետք է դադարեցվեն թողարկել 2023 թվականի հունվարի 1-ից, առաջարկվում է երկարացնել այդ ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ կհայտնվեն նոր տեսակի կենսաչափական անձնագրեր։