Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին: Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ: ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը: Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն»,- գրելէ Մարուքյանը:
Նա հույս է հայտնել, որ ՀՀ գործադրած ջանքերի շնորհիվ 2023 թվականին կհասնանեն նաև այդ կարևոր հանգրվանին: