Նոյեմբերի 24-ին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին հանգանակվել է 11 մլն դոլար, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
25-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, որն անցկացվում էր «Մենք ստեղծում ենք կայուն համայնքներ» կարգախոսով, հավաքվել է 11,003,439 51 ԱՄՆ դոլար։
Հավաքված միջոցները կնպատակաուղղվեն Հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաեւ սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ դրամահավաքի աշխատանքները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին, ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Հայաստանից և Արցախից 2022 թվականի հեռուստամարաթոնի շրջանակներում նվիրաբերվել է 1,000,280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ի տեղական մարմինը հավաքել է 5,000,250 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 000 ԱՄՆ դոլար, Կանադա (Տորոնտո) տեղական մարմինը 547 272 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ նվիրատվություններ են կատարվել հետեւյալ երկրներից՝ Կանադա (Մոնրեալ) 204 000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա 100 000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա 80 000 ԱՄՆ դոլար, Գերմանիա 52 660 ԱՄՆ դոլար, Արգենտինա 25 000 ԱՄՆ դոլար, Ավստրիա 6 144 ԱՄՆ դոլար, Ռումինիա 3 833 ԱՄՆ դոլար: