«Զինվորի տանը» վերականգնողական կենտրոնում բուժման կուրս անցնող զինվորները հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի հետ կատարել են հայկական «Քոչարի» պարը Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին Երևանում։
«Սա պատմական պահ է։ Իսկ պրոթեզները տղաներին չեն խանգարում»,- ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Սպիվակովի գլխավորությամբ Հայաստանում անցկացվելիք բարեգործական համերգների շարքից ստացված հասույթը կփոխանցվի Զինվորի տան կարիքներին։