Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում: Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- ասված է հայտարարությունում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ավելի վաղ աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան, հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ամերիկացի դիվանագետը բանակցություններ էր վարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: