Այս տարի ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 15 000 մարդ՝ նախորդ տարվա 3000-ի դիմաց: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ոստիկանությանպետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ինչ ազգության են դիմողները, մնալո՞ւ են, թե գնալու, Ֆիդանյանը պատասխանեց, որ դիմողները հիմնականում հայեր են:
Ինչ վերաբերում է հերթերին, ապա դրանց ծավալները կրկնակի աճել են ու կարիք է եղել հերթերի կառավարման համակարգ ներդնել:
Այսպիսով՝ Անձնագրերի և վիզաների վարչության երկու բաժնում գործում է առցանց հերթագրման համակարգ, ևս երկու բաժնում համակարգը փորձաշրջան է անցնում: Սա հնարավորություն կտա, որ վաչության աշխատակիցների վրա ճնշումը փոքրանա և առավել արդյունավետ աշխատեն, ասաց Ֆիդանյանը: