Երևանի մետրոպոլիտենը չի գործի դեկտեմբերի 6-ին և 7-ին:
Ինչպես հայտնում է Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից, այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր:
Այն անցկացվեու է Երևանի մետրոպոլիտենում: Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: Նշվում է, որ նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մետրոպոլիտենը չի գործի։
«Մանկական Եվրատեսիլ» մանկական երգի մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։