Ցավում եմ, որ 34 տարի անց դեռ կան երկարաշարժից մնացած հետևանքներ։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Նա անօթևանների խնդիրների մի քանի տարբեր ուղղություններ նշեց. «Նախևառաջ երկարաշարժի հետևանքնով անօթևան մնացածների մեծ մասի հարցերը կարող ենք լուծված համարել, բացի Չքաձոր համայնքի 28 բանկիչներից։ Նրանք իրենց դիմումի համաձայն նախընտրեցին, որպեսզի իրենց բնակարանային ապահովման խնդիրը լուծվի Կապս ջրամբարի կառուցման և համայնքի տեղահանման ծրագրի շրջանակներում, որը մենք կսկսենք 2023-ի ավարտին։ Արդեն այդ ժամանակ կարող ենք ասել, որ երկարաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հարցը լուծված կլինի»,-հայտարարեց պաշտոնյան։
Ըստ նրա՝ կան նաև դատական գործընթացներ, և եթե դրանց արդյունքում պարզվի, որ կան շահառուներ, ապա նրանց հարցը ևս կլուծվի։ Փոխվարչապետի փոխանցմամբ՝ բացի այդ այս տարվա հոկտեմբերին Քաղաքաշինության Կոմիտեի կողմից «ճանապարհային քարտեզ» շրջանառվեց, որից պարզ դարձավ, որ ոչ բոլոր տնակներում ապրողներն են երկրաշարժից տուժածներ։
«Այսպես, գալիք տարվա ընթացքում սկսկենք ծրագիրը և առաջիկա 5 տարվա ընթացքում կլուծենք տնակների և ոչ հիմնական շինությունների հարցը՝ առաջնահերթություն տալով այն տնակներին, որոնք տեղադրված են համայնքային և պետական նշանակության հողատարածքների վրա»,-հայտարարեց Մաթևոսյանը։