Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու համար, թե ինչ կարծիք ունեն նրանք ոստիկանության օրենսդրական նախաձեռնության մասին, ըստ որի՝ առաջարկվում է 24-ժամյա տեսահսկողություն սահմանել հանրային տրանսպորտում։
Ըստ նախագծի՝ պետք է ապահովվի, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։
Armenia Today-ի հարցվածների մեծամասնությունը դրական է գնահատում նախաձեռնությունը, որն, ըստ հարցվածների, թույլ կտա հետևել և պայքարել այնպիսի բացասական երևույթների դեմ, ինչպիսիք են գողությունը, ինչպես նաև տրանսպորտում մարդկանց ավելորդ թիվը։
«Շատ ճիշտ կլինի, կողմ եմ: Ճիշտ է, ես չեմ օգտվում քաղաքային տրանսպորտից, բայց կարծում եմ լավ որոշում է, որովհետև գողությունները շատ են»,-նշել է քաղաքացիներից մեկը։
Նախաձեռնությանը դեմ հանդես եկող մի շարք քաղաքացիներ համարում էին, որ սա ներխուժում է ուղևորի անձնական տարածք, իսկ ոմանք կարծում են, որ դա չի վերաբերում ոստիկանության լիազորություններին, որոնք արդեն մեծ աշխատանք ունեն անելու։
«Պետք չէ, ժողովուրդն իր համար նստած է, էդ իրենց մոտ պետք է դնեն, թե իրենք ինչեր են անում»,-նշեց մեկ այլ քաղաքացի։
Մեր հարցված քաղաքացիներից մեկն էլ նկատեց, որ հատկապես երեկոյան ժամերին մարդկանց համար շատ կարևոր է շուտ տուն հասնել. «Ասենք թե երկար ժամանակ մեկը սպասել է, պիտի տուն գնա, ուշանում է, լիքը լինի, թե չլինի՝ պիտի գնա, նկարում են որ ինչ, մի ոտի վրա էլ լինի պիտի գնան հասնեն իրենց տները»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...