Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողության ծառայությանը հանձնարարել է մանրակրկիտ ստուգումներ անցկացնել ՊՆ-ում, տարբեր ոլորտներում ստուգումներն արդեն սկսվել են, գրում է «Ժողովուրդ»-ը։
ՊՎԾաշխատակիցներն ուսումնասիրում են պաշտպանության գերատեսչության տարբեր փաստաթղթեր, պայմանագրեր, բանկային տվյալներ, փոխանցումներ, նշում է թերթը։
Թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ ներկուսակցական պայքար է տարվում, որը, ըստ թերթի աղբյուրների, համակարգում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։