Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով հանդես է գալիս ԱՄՆ-ի հավաքականում, ջազային համերգից հետո առաջին անգամ ցուցադրել է իր դստերը՝ Զաբելին: Սենթ Լուիսում նրանք ներկա են գտնվել Սամարա Ջոյի ջազային համերգին, գրել է նա Twitter-ի միկրոբլոգում։
«Լինկոլն կենտրոնի նվագախմբի և փայլուն վոկալիստ Սամարա Ջոյի հետ այցելեցինք Սուրբ Ծննդյան գեղեցիկ համերգ Սենթ Լուիս Փաուել հոլում։ Մեր դուստրը՝ Զաբելը, պարզապես սիրում է ջազ»,- գրել է Արոնյանը։
Ամերիկացի վոկալիստ Սամարա Ջոյին նույն շարքում են դնում անցյալի ջազային մեծ դիվաներ Էլլա Ֆիցջերալդի և Սառա Վոենի հետ։ 2019 թվականին նա հաղթել է ջազային վոկալիստների Sarah Vaughan International Jazz Vocal Competition հեղինակավոր մրցույթում, ինչպես նաև ստացել է Էլլա Ֆիցջերալդ հիմնադրամի կրթաթոշակ, ձայնագրել է դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է 2021 թվականի հուլիսին, և արդեն աշխատում է երկրորդի վրա։