ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Վերջին այցելությունը եղել է նոյեմբերին՝ նույն ձևաչափով»,-նշեց նա՝ հավելելով, որ այցի ընթացքում իրականացվել է նամակների և տեսաուղերձների փոխանակում, տրվել է հեռախոսազանգի հնարավորություն։
Ամատունու փոխանցմամբ՝ առաքելությունը դիտարկել է գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։