Նարե Ղազարյանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը, նա հավաքել է 180 միավոր։
Առաջին տեղը զբաղեցրել է երիտասարդ երգիչ Լեսանդրոն, որը ներկայացնում է Ֆրանսիան: Նա վաստակել է 203 միավոր։ Երրորդ տեղում է Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան՝ 161 միավորով:
Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2022» – ին 14-ամյա Նարե Ղազարյանը հանդես եկավ « Dance!» երգով։
Երևանում կայացած մրցույթին մասնակցել են 16 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթի կարգախոսն էր «Պտտիր հրաշքը»։
Նշենք, որ «Հանրային» հ/ը տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել էր, որ «Մանակական Եվրատեսիլ»-ի կազմակերպման համար ծախսվել է շուրջ 5 մլրդ դրամ։ Գումարի կեսը ծախսվել է տեխնիկայի ձեռքբերման և մասնագետներ բերելու վրա, ովքեր նման մեծամասշտաբ միջոցառումներ են կազմակերպել։