Սարատովի Գագարինի օդանավակայանից վերսկսվել են թռիչքները դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 12-ից դրանք կշահագործի նոր ավիափոխադրողը՝ «Շիրակ Ավիա»-ն։
Թռիչքները նախատեսված են շաբաթական երկու անգամ՝ Boeing-737-500 ինքնաթիռներով։ Սարատովից Երևան թռիչքները կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին. մեկնում Սարատովից 00:30-ին (տեղական ժամանակով), Երևանից հնարավոր կլինի հետ թռչել հինգշաբթի և կիրակի օրերին, ժամանումը Գագարինի օդանավակայան 23:00-ին (տեղական ժամանակ) ժամանակ)»,- ասված է հայտարարության մեջ։
«Շիրակ Ավիա»-ն տեղակայված է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և գրանցվել է 2019 թվականին։ Մինչև 2022 թվականի հունվարը Սարատովից Երևան փոխադրումն իրականացնում էր իրանական Aseman ավիաընկերությունը։