Ամանորի նախաշեմին Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան մշակույթի կենտրոն-թանգարանում (Աբովյան փող. վերջնամաս) դեկտեմբերի 17-ին ժամը 10:00-ին իր աշխատանքն է սկսեց «Հայաստանը դարձնենք մեր տունը» Սուրբ Ծննդյան տոնավաճառը, հաղորդում է «Հայրենադարձների համայնքները Հայաստանում» Տելեգրամ ալիքը։
«Սուրբ Ծննդյան տոնավաճառում երևանցիները կարող են ծանոթանալ հայրենադարձների և գաղթականների հաջողության պատմություններին, ծանոթանալ ստեղծագործ հայ արհեստավորների, արվեստագետների, տեղի սոցիալական ձեռներեցների և տաղանդավոր ստարտափների մասին»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ միջոցառմանը կներկայացվեն արվեստի գործեր, նորարար ստեղծագործություններ, հայ գրականության պատմությունից հատվածներ և, բացի այդ, կարող են համտեսել համեղ խմիչքներ և համեղ ուտեստներ: «Տոնավաճառին զուգահեռ կանցկացվեն բաց քննարկումներ Հայաստանում հայրենադարձների և արտագաղթողների ինտեգրման հարցերով զբաղվող տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ»։
Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, HDIF-ը, Հրանտ Մաթևոսյանի մշակույթի կենտրոն-թանգարանը, ՀՀ Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնը, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակը և Repat Armenia-ն։
Ամանորյա տոնավաճառը բաց կլինի ժամը 10:00-ից 19:00-ն: Սուրբ Ծննդյան տոնավաճառի մուտքն ազատ է բոլորի համար, ասվում է հաղորդագրության մեջ։