Գալիք տարվա խորհրդանիշը Ճագարն է։ Նա հիացած կլինի ցանկացած բանջարեղենով, ուստի Ամանորի աղցանները պետք է ներառեն դրանք: Ստորև ներկայացված են նման նախուտեստների ամենաախորժելի տարբերակները՝ սննդարարից մինչև թեթև ու դիետիկ։
Աղցան «Յուվենտուրա»
Բուսական և կարագի յուղերի խառնուրդի վրա սունկը տապակել սոխով։ Ափսեի վրա թղթե անձեռոցիկներ շարել և վրան դնել եփած սունկը, որպեսզի սառչի և ներծծի ավելորդ ճարպը:
Գազարը, միսը և սալորաչիրը կտրատել նույնական խորանարդնեով: Ընկույզի միջուկները դանակով մանրել։
Պատրաստել սոուսը՝ մայոնեզը թթվասերի հետ խառնելով և համեմելով աղով և պղպեղով։
Տեղադրել բաժանարար օղակը մեծ հարթ ափսեի վրա: Նրա կենտրոնում շերտերով շարել բաղադրիչները հետևյալ հաջորդականությամբ՝ սունկ, միս, չորացրած մրգեր, գազար և պանիր։ Յուրաքանչյուր շերտը առատորեն ծեփել սոուսով։ Վրան լցնել ընկույզը:
Այնուհետև առանց օղակը հանելու, սննդային թաղանթով ծածկել և մի քանի ժամով դնել սառնարանը։ Մատուցելուց առաջ հեռացրեք օղակն ու թաղանթը, զարդարել կանաչիով։
Սալաթ «Սունկ՝ մուշտակի տակ»
Սոխը կտրատել խորանարդներով, իսկ սունկը՝ բարակ։ Այնուհետև ամեն ինչ տապակել տապակի մեջ մինչև եփվի և թողնել ամբողջովին սառչի:
Առանձնացնել երկու դեղնուցը, իսկ մնացած սպիտակուցները վարունգի, կարտոֆիլի և պանրի հետ միասին մանր քերիչով անցկացնել։ Կանաչ տերևները դանակով ոչ շատ մանր կտրատել։
Նախուտեստը պետք է հավաքել շերտերով` սունկ, կարտոֆիլ, կանաչ սոխ (մի քիչ թողնել զարդարման համար), վարունգ, ձու, պանիր։
Բաղադրիչների միջև մայոնեզի ցանց պատրաստել: Որպես դեկոր, դեղնուցները տրորել կենտրոնում և շաղ տալ մանր կտրատած կանաչ տերևներով՝ եզրերին:
«Օլիվյե» կարմիր ձկով և խավիարով
Կարտոֆիլը կարմիր ձկան և այլ բաղադրիչների հետ խորանարդաձև մանրացնել։
Խառնել մանրացված բաղադրիչները պահածոյացված ոլոռի հետ և համեմել մայոնեզով։
Խոհարարական օղակի օգնությամբ աղցանը լցնել, վրան զարդարել կարմիր խավիարով և կանաչիով, իսկ կողքերին՝ ձիթապտուղներով։
«Ձյունե թագուհին» ծովախեցգետնի ձողերով
Առանձնացնել սպիտակուցներն ու դեղնուցները և առանձին քերիչով անցկացնել։
Խոզապուխտը և ծովախեցգետնի ձողիկները կտրատել խորանարդաձև, իսկ պանիրն ու խնձորը քերել։
Գետնանուշը տապակել և մանրացնել բլենդերի մեջ։
Ափսեի վրա դրված օղակի մեջ դնել պանրի առաջին շերտը, ապա դեղնուցները, ծովախեցգետնի ձողիկները, խնձորը, խոզապուխտը, գետնանուշը, համեմել մայոնեզով ։
Վերևից առանց մայոնեզի լսնել սպւտակուցները և դնել սառնարանը մի քանի ժամով։