ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատրաստվում է հեռանալ այդ պաշտոնից, գրում է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով իշխող խմբակցության իր աղբյուրները։
«Իր մտադրության մասին Աղաջանյանը հայտնել է դեկտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում։ Նա խմբակցության իր գործընկերներին ասել է, որ այս պաշտոնի համար ավելի հարմար թեկնածու կարող են գտնել»,- գրում է թերթը։