Երևանի մի շարք դպրոցներում, այդ թվում՝ Պուշկինի անվան դպրոցում և «Այբ»-ում ռումբերի տեղադրման ահազանգ է հնչել։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Դպրոցների տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվում, ստուգումներ են տարվում։ Երբ աշխատանքներն ավարտին հասցվեն, հրապարակում կտարածենք»,- ասացին ոստիկանությունից։
Միևնույն ժամանակ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն Armenia Today-ին ասաց, որ ԱԻՆ-ը նման ահազանգ չի ստացել։
«ԱԻՆ-ը ահազանգ չի ստացել։ Եթե այլ ծառայություններ ստացել են՝ չգիտեմ»,- ասաց նա։
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ մայրաքաղաքի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված։