ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանք Ջալալ Հարությունյանի ստացած եկամուտը, հոկտեմբերի 9-ին ներկայացված հայտարարագրի համաձայն, կազմել է 7,194,660 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Ըստ նույն հայտարարագրի՝ նա հանգստի վրա ծախսել է 6,460,000 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք նրա՝ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված հայտարարագրից, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում:
Խոսքը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո ներկայացրած հայտարարագրի մասին է, ուր արտացոլված են պաշտոնը դադարեցնելու պահին ունեցած եկամուտները, անշարժ գույքը և մի շարք ծախսեր: Հայտարարագիրը ներկայացվել է հոկտեմբերի 9-ին:
Ջալալ Հարությունյանը հայտարարագրել է նաև Ստեփանակետում գտնվող բնակարանը, որը 2001-ին նվիրատվություն է ստացել ԱՀ ՊԲ-ից: Նաև հայտարարագրել է հողամաս, «Mercedes-benz» մակնիշի բեռնատար, որը ձեռք է բերել 2021 թվականին: Ջալալ Հարությունյանի ստացած եկամուտը, հոկտեմբերի 9-ին ներկայացված հայտարարագրի համաձայն, կազմել է 7,194,660 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած պաշտոնեական անփութության հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Նրա պաշտոնավարումը կասեցվել էր: