«Զինուժը» ներկայացրել է 44-օրյա պետարզմում զոհված Վահե Ադյանի պատմությունը:
«Մեր ընտանիքում մեր երեխաներին դաստիարակել ենք հայրենասիրության ոգով: Մեծ տղաս մասնակցել է Ապրիլյան պատերազմին ու Վահեն հպարտությամբ էր այդ մասին խոսում»,-պատմում է Վահեի մայրը՝ Նաիրա Մուրադյանը՝ շեշտելով, որ մեծ եղբոր զինվորական համազգեստը Վահեն սրբության պես էր պահում:
Վահեն ցանկանում էր դերասան դառնալ: Ավարտել էր Աբել Աբելյանի թատերական դպրոցը, հասցրել էր նաև մի շարք ֆիլմերում խաղալ:
«Պատերազմի ժամանակ ասաց՝ ինձ թող ոչ ոք չգտնի, չզանգի, ես հետ չեմ գալու: Վերջին օրը ինձ հետ խոսելիս հարցրեց՝ մամ, ինձ ո՞վ է հիշում: Ասացի՝ բոլորը: Ասաց՝ թող բոլորն ինձ լավով հիշեն»,-նշել է մայրը:
Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: