Առաջին հայացքից Նոր տարին ինքնին կախարդական տոն է, հատկապես երեխայի համար։ Բայց եթե ամեն տարի կրկնում եք նույն սցենարը՝ տոնածառ զարդարել, քնել, արթնանալ, նվերներ բացել, տոնը ժամանակի ընթացքում սովորական է դառնում: Lifehacker.ru-ն տոնը երեխայի համար կախարդական դարձնելու 5 տաբերակ է առաջարկում:
Սպասման օրացույց կազմեք
Դեկտեմբերի 1-ից երեխան կատարում է պարզ առաջադրանքներ կամ կռահում է հանելուկներ, որոնք սովորաբար կապված են տոնի նախապատրաստման հետ: Սա օգնում է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին ստեղծել ուրախ տրամադրություն և զգալ մոտեցող հեքիաթի մթնոլորտը:
Ամենահեշտ տարբերակը դեկտեմբեր ամսվա օրացույցի ամեն օր հաջորդ ամսաթվի վրա կպչուն պիտակներ փակցնելն է:
Ավելի հետաքրքիր տարբերակ է պատվիրել կամ պատրաստել արկղեր, նրանց մեջ առաջադրանքներ, ցանկություններ կամ նվերներ դնել և ամեն օր դրանք բացել երեխայի հետ:
Նամակ ուղարկեք Ձմեռ պապի անունից
Բոլորը սովոր են, որ նամակն ուղարկում է երեխան, նվերներ խնդրում։ Բայց իսկական հրաշք կլինի, եթե Ձմեռ պապն ինքը անձնական հաղորդագրություն գրի երեխային և նվերների հետ այն թողնի տոնածառի տակ:
«Կառուցեք» շաքարե տնակ
Սա ոչ միայն համեղ և անսովոր աղանդեր է, այլև ամանորյա դեկորի առասպելական տարր։ Դուք կարող եք գնել պատրաստի հավաքածու, որում արդեն գտնվում են ուտելի տան բոլոր բաղադրիչները՝ պատեր, պատուհաններ, քաղցրավենիք և մարմելադներ զարդարանքի համար: Մնում է միայն ջնարակ կամ կարամել պատրաստել և միացնել բոլոր տարրերը։ Տան ներսում դուք կարող եք տեղադրել փոքրիկ Էլեկտրական մոմ, և այն ամբողջովին կախարդական տեսք կունենա:
Թողեք Ձմեռ պապի հետքերը
Եթե երեխան դեռ հավատում է Ձմեռ պապին, նա շատ կզարմանա և կուրախանա՝ տեսնելով ապացույցներ, որ հենց հրաշագործն է նվերները դրել տոնածառի տակ: Օրինակ՝ հատակին ձյան հետքերը կարող են վկայել այդ մասին։ Ամանորյա առավոտը դրա շնորհիվ երեխայի համար էլ ավելի կախարդական կդառնա:
Ամանոյա «քվեստ» խաղ կազմակերպեք
Ձեր երեխային տանը զբաղեցնելու և տոնին մի փոքր ավելի ուրախություն և չարաճճիություն հաղորդելու հիանալի միջոց: Թող երեխաները կարճ ժամանակով վերածվեն գանձ որոնողների և լուծեն հանելուկներ՝ պարզելու, թե որտեղ են թաքնված նվերները: Պատրաստեք հանելուկներ, նրբորեն թաքցրեք դրանք անմիջապես տոնածառի վրա, խաղալիքների հետևում: Առաջնորդեք ձեր երեխային՝ օգնելով նրան մի հարցից մյուսը շարժվել: