Armenia Today-ն Ամանորին ընդառաջ որոշել է քաղաքացիներից պարզել, թե ինչքան գումար են պատրաստվում ծախսել Նոր տարվա սեղանի համար։ Գումարի հիմանական չափը, որը նշում էին քաղաքացիները, 200 հազարից 300 հազար դրամն էր, սակայն հարցման մասնակիցների պատասխանները նաև շատ տարբեր էին։
«Դեռ հայտնի չէ, մոտավորապես էլ չեմ կարող ասել, որովհետև տարեցտարի ամեն ինչ թանկանում է։ Հնարավորուոթյունները քչանում են, աշխատավարձը ոչ ավելանում է, ոչ պակասում է»։ Իսկ ահա մեր ճշտող հարցին կա՞ արդյոք պարտադիր մի մթերք, որ պետք է լինի սեղանին, մեզ հանդիպած քաղաքացին իր խոսքը այսպես շարունակեց․ «Սեղանին պարտադիր ոչինչ չկա, ես առնում եմ այն, ինչ իմ թոռներին, ընտանիքին հարմար է»։
Հարցվածների մեջ կար քաղաքացի, որը չէր պատրաստվում տոները նշել. «Չեմ պատրաստվում, որովհետև հնարավոր էլ չի, չենք անելու, որովհետև սրտերս ուրախ չէ, այս պատերազմական իրավիճակի հետ կապված տրամադրություն չունենք»։
Հարցվածների մեջ կային նաև քաղաքացիներ, որոնք հայտարարեցին, որ նոր տարի չեն անելու, այլ աղոթելու են․ «Աղոթք եմ անելու, Նարեկացի եմ կարդալու»,֊ նշեց մեր քաղաքացիներից մեկը։
Ընդհանուր առմամբ, ըստ հարվածների, պետք է բավականին չարչարվել նոր տարվան գոնե միջին սեղան ունենալու համար։
«Անկեղծ, որ ասեմ այս տարի չեմ էլ ուզում Ամանորին գումար ծախսել, տղաս երկրից դուրս է գալու, ամուսիններով ենք, ամեն օր էլ մեր տունն Ամանոր է էլի։ Բայց ծախսելու դեպքում շատ ենք անում, մի բանից շատ ենք առնում, մոտավորապես 1000 դոլարի չափ ծախսում ենք»,֊ ընդգծեց մեկ այլ երևանցի։
Մանրամասները՝ տեսանյութում։