Ամանորին հաշված օրեր են մնացել։ Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, թե որտեղ են պատարստվում անցկացնել Ամանորը՝ տա՞նը, ռեստորանո՞ւմ, թե՞ քաղաքից կամ երկրից դուրս։
Հարցված քաղաքացիների մեծամասնությունն Ամանորը պատրաստվում է դիմավորել տանը։ Նրանք նշում են, որ տնից լավ տեղ չկա։
«Պատրաստվում ենք Նոր Տարին նշել տանը, հարազատների հետ, ինչպես ամեն տարի»,- ասաց մի քաղաքացի։ Մեկ ուրիշն էլ պատասխանեց․ «Այս տարի ռեստորանում նշել չստացվեց։ Տանը կդիմավորենք»։
Հարցվածներից մի քանիսը, որոնց թվում կան նաև ՌԴ քաղաքացիներ նշեցին, որ Նոր տարի Ռուսաստանում կդիմավորեն։ ռուսաստանցիներից ոմանք էլ, որոնք Երևանում են բնակվում, Ամանորը պատարստվում են դիմավորել տեղում, իրենց վարձակալած տանը։
«Այստեղ գեղեցիկ տուն կա, լոնդոնյան ոճով, մենք ամենայն հավանականությամբ այդեղ կդիմավորնեք Նոր տարին, եթե արտառոց ոչինչ չպատահի։ Այդ տունն արհեստանոց է, որտեղ մարդիկ, որոնք զբաղվում են ռադիոտեխնիակյով հավաքվում են և իրենց ծրագրերն են անում»,֊ նշեցին Armenia Today֊ին հանդիպած ՌԴ քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում։