Բելառուսի «Բելառուս 1» պետական հեռուստաընկերության լրագրողները այցելել են հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բակ և նրանից ճագարներ նվեր ստացել:
Սյուժեում թղթակիցները ցույց են տվել նախագահի առանձնատունը, որտեղ ապրում են հավեր, հնդկահավեր, ջայլամներ, այծեր, կովեր և ձիեր։ Բակի աշխատակիցների խոսքով՝ կենդանիները չեն վախենում Լուկաշենկոյից, այլ ընդհակառակը՝ ուրախանում են նրա ժամանումից։
Լրագրողներն այցելել են նաև ճագարների պահման վայր, որտեղ պահվում են տարբեր ցեղատեսակների կենդանիներ՝ դեկորատիվ, կալիֆոռնիական, գերմանական Անգորա և այլն։ Երկրի ղեկավարը միացել է թղթակիցներին, շրջայց կատարել նրանց հետ և նույնիսկ երկու ճագար նվիրել՝ սև ու սպիտակ, խոստանալով նաև կեր տրամադրել կենդանիների համար:
Լուկաշենկոն լրագրողներին մաղթել է, որ նվիրաբերված նապաստակները երկար ապրեն։
«Եթե նապաստակն այս տարի ապրի, լավ ապրի, ձեզ էլ լավ կլինի», – ասել է նախագահը: