The Village-ի լրագրող սյունակագիր Լև Լևչենկոն նյութ է պատրաստել այն մասին, թե ինչ կարելի է անել հունվարին՝ Երևանում: Լրագրողն առաջինն առանձնացրել է Արցախը, արցախցիներին օգնելու հնարավորությունը:
Ինչպե՞ս օգնել արցախցիներին
«Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ առանց արտաքին աշխարհի հետ կապի. ադրբեջանցիները, որոնք իրենց անվանում են էկոակտիվիստներ, մինչ օրս փակված են պահում Լաչինի միջանցքը, որով Արցախի Հանրապետություն էր մատակարարվում պարենամթերք և դեղորայք, իսկ ռուս խաղաղապահները չեն շտապում ապաշրջափակել այն։ Եթե ցանկանում եք օգնել՝ կան կազմակերպություններ, ոմրոնք աջակցում են Արցախի այն բնակիչներին, որոնք շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանի տարածքում»,-ասված է հոդվածում:
Որտե՞ղ որսալ ամանորյա տրամադրության մնացորդները
«Հայաստանում տոները պաշտոնապես ավարտվում են երեքշաբթի՝ հունվարի 4-ին, սակայն որոշ տոնավաճառներ կշարունակեն աշխատել նաև ավելի ուշ: Օրինակ՝ Հյուսիսային պողոտայում և Հանրապետության հրապարակում տաղավարները կգործեն մինչև հունվարի 6-ը, իսկ «Երազ» զբոսայգու սահադաշտը, կարծես, ավելի երկար կգործի»,-նշել է հոդվածագիրը:
Հոդվածագիրը նաև մի շարք ֆիլմեր է ներկայացրել, որոնք ցուցադրվելու են Երևանում: Նա առանձնացրել է
«Ուիթնի Հյուսթոն. պարեք ինձ հետ» ֆիլմը:
Լև Լևչենկոն խորհուրդ է տվել վաղը՝ հունվարի 4-ին, այցելել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և վայելել Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» դասական բալետը:
Հունվարի 7-ին նա խորհուրդ է տվել այցելել Կարեն Բեդրոսյանի «Beginning, End, Beginning» ցուցահանդես, որը կկայանա Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
«70-ամյա կանադահայ նկարչի մեծ անհատական ցուցահանդեսն է կայանալու, որն անդրադառնում է մարդու և բնության փոխհարաբերությունների թեմային»-գրել է հեղինակը:
Հեղինակը խորհուրդ է տվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել նաև «Անուշ» օպերան:
Նա նշել է նաև հունվարի 21-ին սպասվելիք միջոցառման մասին՝ ստենդափեր Քրիստինա Բիտկուլովայի մասնակցությամբ: Իսկ հունվարի 28-ին, հեղինակի փոխանցմամբ, «Տուֆ» ակումբում սպասվում է «Казускома» ռոք խմբի երևանյան առաին համերգը: