Լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պատասխանելով ԵՄ նոր դիտորդական խմբի առաքելության մասին հարցին՝ նշել է, որ այդ առումով դեռ հստակություն չկա:
Հարցին՝ ԵՄ նոր դիտորդական խումբը հանդիպե՞լ է արդյոք այն մարզպետների հետ, որոնց ղեկավարության տակ գտնվող մարզերը սեպտեմբերին Ադբրեջանի կողմից հարձակման էին ենթարկվել, նա պատասխանել է. «Ենթադրում եմ, որ մոտակա օրերին հանդիպում կունենանք դիտորդների հետ: Ձևաչափը քննարկվում է։ Թե ինչ հարցերի շուրջ է լինելու քննարկումը, ևս հստակություն չկա»:
Նա նշել է նաև, որ իր տեղեկություններով՝ նախորդ խումբը ՀՀ սահմանից այն կողմ չի գնացել, ադրբեջանցիների հետ չի աշխատել:
Խոսելով 2022-ի սեպտեմբերից հետո առկա զբոսաշրջային խնդիրներից՝ Վայոց ձորի մարզպետը նշել է, որ իրավիճակը դեպի դրականն է գնում:
«Ամանորին Ջերմուկի հյուրանոցների մի մասը ծանրաբեռնված է եղել, մի մասը՝ ոչ, բայց հանգստացողներ ունենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է:
Մանրամասները՝ տեսանյութում։