Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ճանապարհի բացման դեպքում հայկական և թուրքական ավիափոխադրողների միջև թռիչքների իրականացումը ենթադրաբար պետք է պարիտետային սկզբունքով իրականացվի։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Փոխնախարարը հայտնեց, որ դեռևս հստակեցված չեն, թե որ կողմից ինչ ավիափոխադրողներ են իրականացնելու թռիչքները։ «Հստակ գործողություննների փուլ դեռ չենք անցել, թե ինչ ձևով են կազմակերպվելու այդ օդային բեռնափոխադրումները, մեր կողմից որ կազմակերպություններն են մասնակցելու, իրենց կողմից` որոնք»,-նշեց Սիմոնյանը։
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...