Հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.37⁰ և արևելյան երկայնության 44.81⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 19-ին
Հայաստանի առանձին շրջաններում նոյեմբերի 19-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան...