Հումորիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը երկար բացակայությունից հետո վերադարձել է Comedy Club և ներկայացրել նոր նախագիծ, հայտնում է CT News-ը։
Հումորիստը խոստովանել է, որ սկսել է ավելի հաճախ այցելել Հայաստան և այնտեղ տարբեր նախագծերով է զբաղված։ Միաժամանակ, նրա խոսքով, ինքը չի ցանկանում կորցնել կապերը Ռուսաստանի հետ։ Նոր թողարման ժամանակ, ըստ հրապարակման, Մարտիրոսյանը հանդես չի եկել իր հերթական հումորային համարով, այլ պարզապես եղել է հյուրի կարգավիճակում։
Շոումենը ներկայացրել է իր «Конфетка» նախագիծը, որը շուտով կհայտնվի TNT հեռուստաալիքով, մանրամասնում է լրատվամիջոցը։
«Մենք փորձում ենք երաժշտության և հումորի դաշինքը վերածել TNT-ի նոր թրենդի։ Երկար ժամանակ է, ինչ ալիքում զվարճալի երաժշտություն չկա: դա մեծ ձախողում է»,- ասել է Մարտիրոսյանը։
Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը հայտնել էր, որ ժամանակի մեծ մասն անցկացնում է Երևանում։ Նա նշել էր, որ այժմ ապրում է Հայաստանում։