«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկվանից համացանցում տարածվում է շքեղ առանձնատան լուսանկար, որն ըստ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է պատկանում։
Աղբյուրը հայտնում է, որ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն իրենց հետ զրույցում վստահեցրել է, որ դա իրականությանը չի համապատասխանում։
«Տարածվող լուսանկարի դղյակը չի պատկանում Սուրեն Պապիկյանին և ոչ էլ նրա ազգականներից մեկին»,- պարզաբանել է Թորոսյանը։