«Եռաբլուրում» 2022-ի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անխախության օրը, բռնության ենթարկված զոհված տղաների ծնողներին հրավիրել են Քննչական կոմիտե՝ առերեսման: Ծնողները հավաքվել են Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տեղի ունեցածի վերաբերյալ:
Նրանք նշեցին, որ այսօր առարեսում է տեղի ունենալու Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի հետ: Ակցիայի ժամանակ զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը նշեց. «Առերեսումների ժամանակ կարմիր բերետավորներն ասել են, որ հրամանը Խուդինյանն է տվել, բայց քիչ առաջ Խուդինյանն ասաց, որ ինքը նման հրաման չի տվել: Մենք կասկածում ենք, որ հրամանը Փաշինյանի անվտանգության պետն է տվել»:
Ծնողները չեն հավատում, որ հրամանը Արթուր Խուդինյանն է տվել:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով հարուցվել էր քրեական գործ: Մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քր.օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։ Մանրամասները՝ տեսանյութում: