Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման և քննադատության է ենթարկվել ցուցարարների կողմից, որոնք վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ, երբ նա մուտք է գործել Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարություն՝ դիվանագիտական հավատարմագրերը հանձնելու համար, հայտնում է Reuters-ը։
Աղբյուրը հայտնում է, որ ցուցարարները Վաշինգտոնի հասցեին քննադատական ուղերձներով պաստառներ են բարձրացրել, որոնցից մեկում գրված է եղել. «Ձեր տանկերը սպանում են խաղաղ բնակիչներին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Սենատը հաստատել է Պետդեպարտամենտի կադրային աշխատակցուհի Լին Թրեյսիին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելը։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը։