Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառն ամբողջությամբ կսկսի աշխատել։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
«Տեսչական մարմնի կողմից տրված հանձնարարականները կատարել ենք, դիմում ենք գրել, իրենք թույլատրել են, որ աշխատենք»,-նշեց նա։
Ըստ Ավետիսյանի, քանի որ տոնավաճառը դեռևս ամբողջապես չի համապատասխանեցվել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից ներակայացված պահանջներին, իրենց դիմումի համաձայն տեսչական մարմինը որոշակի ժամանակ է տվել աշխատանքներն ավարտին հասցնելու համար։