Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի միջհամայնքային, Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածները:
Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Աշոցքի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի, Ապարանի, Արագածի, Թալինի միջպետական, Լանջիկ-Մաստարա և Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վայք, Եղեգնաձոր և Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն։
Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ամասիա-Աշոցք, Թալին-Կարմրաշեն, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում բուք է:
Սյունիքի մարզում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: