Պարեկային ոստիկանության ստուգման արդյունքում այսօր պարզվել է, որ 77 համարի երթուղայինի վարորդը հարբած է վարում մեքենան: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն սարդարյանը:
Նա տեղեկացրել է, որ վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել է վարորդական իրավունքից:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության պարեկները ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։ Տեղում կանգնեցրել են «Գազելը» ու վարորդին ենթարկել սթափության փորձաքննության։ Վարորդը, ըստ ԶԼՄ-ի՝ Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանն է եղել, որը խմածության ամենաբարձր աստիճանում է գտնվել։