Այսօր առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում:
«Այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում սև բերետավորները 6-7 ավտոբուսով եկան, լցվեցին մեր շենք: Մեր ամուսիններին քաշելով մտցրեցին մեքենաներիմեջ: Անձամբ իմ ամուսինը հաշմանդամություն ունի: Ամուսնուս կաստիլներով մտցրին մեքենայի մեջ: Ասացի չի կարել: Մեկն ասաց՝ սու՛ս մնա, թե չէ քեզ էլ կտանեմ: Ասում էին դու անօրինական ես այստեղ բնակվում»,-լրագրողների հետ զրույցում պատմեց շենքի բնակիչ Ալլա Էվանյանը:
Նա նշեց, որ ամուսինը վիրավորվել է պատերազմի ժամանակ, իսկ երեխաները զինվորական են:
«Ո՞ւմ համար են պոստ պահում էրեխեքս, ինչի համար են պահում, որ մեզ փող՞ոց հանեն»-ասաց բնակչուհին՝ նշելով, որ տան դռները ոստիկանները ջարդել են, իրերը չեն թողնում հանել:
Նա նշեց, որ ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ:
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ: