«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին առավոտյան ժամը 08:00-ից բոլոր ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը վերականգնված է։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ընկերությունը հայտնել էր Հայաստան մատակարարվող գազի ծավալների կրճատման և մի շարք գազալցակայանների աշխատանքի դադարեցման մասին: Ընկերության տեղեկատվության համաձայն, փետրվարի 14-ին Ստավրոպոլի երկրամասում մասամբ արգելափակվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարը, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվել են Հայաստան գազի ամենօրյա մատակարարումների ծավալները:
Համաձայն հաղորդագրության՝ հաշվի առնելով խափանումները և ՌԴ-ից գազի մատակարարման անբավարար ծավալը, տեխնիկական պայմանները՝ Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանից գազ վերցնելը, ընկերությունը փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: