Փետրվարի 22-ին ձնաբքի պատճառով Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին կուտակվել է մոտ 500 ավտոմեքենա, որից 60-ին (այդ թվում 5 բեռնատար և ընդհանուր մոտ 180 ուղևոր) փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ աղբյուրի, փրկարարների միջամտությունից հետո ճանապարհը դարձել է երթևեկելի․ մյուս ավտոմեքենաները շարունակել են ընթացքը։
Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 22-23-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից շրջայցերի, իրականացված հերթապահությունների և ստացված ահազանգերի արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 169 տրասպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 422 քաղաքացու։
Մասնավորապես՝ Սևան, Հրազդան, Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Հարթավան, Ջամշլու, Եղիպատրուշ գյուղերում, Վարդենյանց լեռնանցքում, Մեծ Մասրիկ-Սոթք, Գեղամասար-Ծովակ, Բուժական-Ապարան, Գետափ-Մարտունի, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում: