Ծաղկունք գյուղում ընթանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստը։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Նիստը սկսեցինք գյուղի Գլխատանը, որտեղ ըմբոշխնեցինք թոնրից հանած տաք լավաշով բրդուճներ՝ հորած պանրով ու թարմ կանաչեղենով։ Մոգական միջավայր եւ ուտեստ է»,-գրել է Հակոբյանը։