Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա հետ կապված Armenia Today-ը շրջել է Երևանում և հետաքրքվել, թե ինչ նվեր չեն սիրում ստանալ, ամենացանկալի նվերները որոնք են, ինչպես են գնահատում կանանց կարգավիճակը հայ հասարուկությունում, արդյո՞ք Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանված են և ինչ իրավունքներ են խախտվում ամենից հաճախ:
«Ներդաշնակություն, կանացի երջանկություն, իսկ նյութապես ոչինչ ստանալ չէի ուզի»,- նշեց կանանցից մեկը:
Հարցված քաղաքացիներից մեկն էլ կարծում է, որ մարտի 8-ը նվերի օր չէ, այլ կանանց գնահատելու օրն է:
«Մարտի 8-ի կապակցությամբ ցանկալի նվեր չունեմ, իմ կարծքիով նվերի օր չէ, կանանց գնահատելու օրն է, աշխատող կանանց օրն է: Կանանց դերը հայ հասարակությունում շատ կարևոր է, բայց չեմ կարծում, որ բոլորն են ընդունում: Հատկապես այս օրերին լսում ես կանանց գեղեցկության մասին, բայց տոնը իհարկե կանանց՝ աշխատանքային շուկա մտնելու մասին է, ոչ թե գեղեցիկ լինելու մասին»:
Խոսելով կանանց իրավունքների մասին, հարցված տղամարդկանցից մեկն ընդգծեց. «Մեր կոլեկտիվում շատ հարգում ենք կանանց, բայց ընդհանուր աշխատավայրից է կախված»:
«Շատ տեղերում կանանց իրավունքները պաշտպանված չեն, ոտնահարվում են իրավունքները և չի բարձրաձայնվում այդ մասին, կա այդ խնդիրը և շատ տեսանելի է»,- նկատեց մեկ այլ տղամարդ:
Մեր հարցման կին մասնակիցներից մեկն էլ նշեց. «Հայ կանայք այնքնան ուժեղ են, որ հնարավոր չէ, որ պաշտպանված չլինեն, իրենք իրենց, ինչ էլ լինի, կկարողանան պաշտպանել»:
Հակառակ տեսակետը նույնպես ունեին մեր հարցված քաղաքացիները. «Կանանց իրավունքները ոտնահարվում են, բռնության են ենթարկվում, եթե կին ես, կան քառակուսիներ, որոնց մեջ պետք է տեղավորվես: Վախ կա հասարակության կարծիքից, ամեն ինչից»,- ասաց մի կին:
Անդրադառնալով անցանկալի նվերներին՝ հիմնական մասը նշում էին, որ նվերը չի կարող լինել անցանկալի, որովհետև արդեն իսկ ուշադրություն է: Իսկ ահա իրանահայ մի կնոջ շատ է ուրախացրել որդու անակնկալ ծաղկեջունջը.
Ամենացանկալի նվերը եղել է տղայիս կողմից անցյալ տարի, ես Իրանից եմ եկել, անցյալ տարի ճիշտ մարտի 8-ին եկա և հենց մի փունջ ծաղիկով իսկապես ինձ շատ ուրախացրեց: Ամուսինս և տղաս իմ ճաշակը գիտեն և ըստ իմ ճաշակի են ընտրում: Իրանում շատ չի նշվում մարտի 8-ը, ես աշխատում եմ այդ օրը Երևանում լինել, որ զգամ այդ տոնը: Հայ կինը մեծ դերակատարություն ունի օջախ պահելու գործում: Ինչքան որ ես եմ նկատել կանանց իրավունքները չեն խախտվում, ես չեմ տեսել, ես Հայաստանում շատ գոհ եմ եղել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: