ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք կառավարությունից որոշակի հարցերի պատասխան են պահանջում:
«Մենք ժամանակավոր որևէ լուծում չենք ընդունելու, վճռականորեն առաջ ենք գնալու: Մեր բնակարանների ավերը շարունակվում է, մեր պահանջը չի փոխվել․ այն է՝ վերադառնալ մեր բնակարաններ: Մեր պահանջին ավելացել է նաև ՊԵԿ նախագահի հրաժարականը»,- ասել է ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը:
Նա նշել է, որ ոստիկանները բնակիչներից մի քանիսին հանրակացարանների բանալիներ են բաժանել:
«Ում էլ որ բանալի չեն տալիս, ուլտիմատում են դնում: Ասում են՝ գնա «պադյեզդում», փողոցում քնի, այստեղ քեզ չտեսնենք, թե չէ վրանը կհավաքենք: Ես զգուշացնում եմ, եթե ցանկացած դեպքում վրանը հանեցին, այն Երևանի կենտրոն է տեղափոխվելու»,- ասել է նա:
Բնակիչը նշել է, որ այս պահին կառավարությունից պատասխաններ են պահանջում:
«Հայ երեխան վառվող անիվի կողքին էր, մենք թուրքին հումանիտար օգնություն ենք ուղարկում»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում: Մինչ օրս տունը կորցրած քաղաքացիները գիշերում են շենքի հարակից տարածքում տեղակայված վրանների մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: