ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցությունը վերջապես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն է գտնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։ Օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն այսօր՝ ժամը 17:00-ին, նրա հետ կհանդիպեն խորհրդարանում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ իշխանությունները չեն կարողանում կողմնորոշվել թափուր պաշտոնի թեկնածուի հարցում։ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնն ազատվել էր փետրվարից՝ Քրիստիննե Գրիգորյանի՝ այլ աշխատանքի անցնելու հետ կապված աշխատանքից ազատվելուց հետո։ Նա այդ պաշտոնում աշխատել է մեկ տարի, նշանակվել է 2022 թվականի հունվարի 24-ին՝ Արման Թաթոյանին աշխատանքից ազատելուց հետո։
Փետրվարի 4-ին լրատվամիջոցները որպես ՄԻՊ պաշտոնում հավանական թեկնածու նշել էին Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին։