Երևանի մետրոպոլիտենը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հետ կապված կաշխատի հատուկ ռեժիմով։ Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մետրոյի գրաֆիկում որոշակի փոփոխություններ կկատարվեն։
Մասնավորապես, միայն մարտի 25-ին մետրոն սկսել է աշխատել ժամը 07:00-ին և կաշխատի մինչև 00:00-ն։
Մարտի 25-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ ՈւԵՖԱ-ն արգելել է թուրք երկրպագուներին ներկա գտնվել հանդիպմանը։